Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սոս Գիմիշյանը հիասթափված է Եվրոպայից

Սոս Գիմիշյանը հիասթափված է Եվրոպայից
06.12.2013 | 17:26

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս ԳԻՄԻՇՅԱՆԸ հիասթափված է Եվրոպայից և կարծում է, որ ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը չարիքի փոքրագույնն էր:

«Ես ժամանակին ողջունել եմ Եվրախորհրդին անդամակցելու ՀՀ-ի որոշումը: Բայց ի՞նչ տվեց ԵԽ-ն մեզ տասներկու տարի: Նրանք հովանավորեցին իշխանություններին, աչք փակեցին ընտրակեղծիքների վրա, ֆինանսավորեցին, որ իշխանությունն ապօրինություններով, կեղծիքներով վերարտադրվի: Վերջին քայլն էլ գենդերին վերաբերող օրենքն է: Ես ահավոր զայրացած եմ, քանի որ եվրոպացիները մեզ խաբել են»,- irates.am-ի հետ զրույցում նշեց Սոս Գիմիշյանը:
Նա հիշեցրեց, որ ԵՄ-ն Հայաստանին չի էլ առաջարկում դառնալ իր անդամը: Իսկ ՀՀ իշխանություններին տարիներ շարունակ հովանավորելը Սոս Գիմիշյանը բացատրում է նրանով, որ եվրոպացիները հույս ունեին, որ Սերժ Սարգսյանը կկատարի իրենց մտադրությունները: Այդ մտադրություններից մեկն էլ, ըստ պարոն Գիմիշյանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր և սահմանի բացումը, որը տեղի չունեցավ: Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, Սերժ Սարգսյանը կատարեց հակառակը և Մաքսային միությանը անդամակցելու համաձայնություն տվեց:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ